Պատերազմի մասնակից կամավորականներն ակցիա են անում Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք արդեն երկրորդ անգամ են ակցիա անում Պաշտպանության նախարարության դիմաց, նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցելու համար Կառավարությունը խոստացել է տրամադրել աշխատավարձ, սակայն մինչև հիմա իրենց աշխատավարձ չեն տրամադրել:
Խնդրի վերաբերյալ հունվար ամսին ակցիայի մասնակիցների հետ զրուցել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստացել, որ հարցին լուծում կտրվի:










































