Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
11:10
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW

Չի ավարտվել՝ հզոր, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան և Արցախ կառուցելու մեր պայքարը. Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհավորել է Հայոց բանակին տոնի առիթով:

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի դեմ պատերազմը մեզ պարտադրում է յուրովի վերաիմաստավորել Բանակի օրը։

Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակի առաջ, վիրավոր մարտիկներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը նորանկախ պետության կարևորագույն կառույցներից մեկի՝ բանակի կազմավորման շնորհիվ այլ ընթացք ունեցավ։

Մենք չկարողացանք երեք տասնամյակի ընթացքում կառուցել մեր զինվորին արժանի պետություն՝ մարտի դաշտում թողնելով նրան միայնակ իր անձնուրացության ու քաջության հետ։

Ցավոք, մենք չունեցանք այն գիտակցումը, որ հաղթել էինք ճակատամարտը, և ոչ թե պատերազմը։ Նույնը՝ հիմա. պայքարը չի ավարտվել։

Չի ավարտվել՝ հզոր, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան և Արցախ կառուցելու մեր պայքարը։

Բանակի հզորացումը պետք է հանդիսանա հզոր պետության հիմնասյուներից՝ որպես հզոր տնտեսության ամբողջություն։

Այս ճանապարհին մեր ամենամեծ թշնամին ժամանակի կորուստն է, որը ցավոք շարունակվում է անգամ պատմական ողբերգությունից հետո։

Մենք այլևս ժամանակ չունենք շարունակել ապրել անցյալի անվերջ վերլուծություններով, անցյալի ու ներկայի մեջ ընտրություն կատարելով։

Մեր միտքն ու գործը պետք է ուղղվեն ապագային՝ անցյալից ու ներկայից վերցնելով սխալների վերաիմաստավորումը՝ նոր, ավելի կործանարար սխալներից խուսափելու համար։

Յուրաքանչյուր օր մենք պարտավոր ենք ունենալ ավելի հզոր, ավելի բարեկեցիկ Հայաստան ու Արցախ, որը դառնալու է ապրելու հայրենիք՝ ապագայով լցված վստահությամբ։

Հայաստանի և Արցախի անվտանգությունը այսուհետ պետք է ապահովեն պետության հզորացման այլ սկզբունքներ, որոնք միտված են ունենալ գիտելիքի, աշխատանքի, արարման հիման վրա կառուցված հզոր տնտեսություն։

Մեր հերոսները նահատակվեցին՝ հանուն ապրելու Հայաստանի և Արցախի։

Փա՛ռք մեր հերոսներին։

Կեցցե՛ Հայոց բանակը»,- ասված է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում