Չինաստանի Գուանդուն նահանգի Ցզյանմին քաղաքի բնակիչներին առաջարկվել է ազատվել իրենց տնային շներից: Այս մասին գրում է The China Daily-ն: Քաղաքի բնակիչներին առաջարկվել է ինքնակամ ազատվել տան կենդանիներից և դա անել օգոստոսի 10-25-ը՝ դրանք հանձնելով հատուկ ստեղծված կենտրոններում: Դրանից հետո շներին կտանեն կամ գյուղական վայրեր կամ, եթե դրանց համար նոր տերեր չհայտնվեն, շներին ուղղակի կքնեցնեն:
Իշխանություններն այս քայլը բացատրել են բնապահպանական խնդիրների բարելավման անհրաժեշտությամբ: Նրանք ասում են, որ եթե նույնիսկ դա ծայրահեղ քայլ է, բնակիչները կհասկանան քաղաքային իշխանության որոշումը և ըմբռնումով կմոտենան: Ցզյանմինը կդառնա առաջին քաղաքը Չինաստանում, որտեղ շներ պահելու լիակատար արգելք կմտցվի:











































