ԱՄՆ-ի ցամաքային զորքերը փոփոխություններ կմտցնեն ծառայողների արտաքին տեսքի պահանջների մեջ. այժմ ամերիկյան բանակում կանանց կթույլատրեն մազերը պոչանման հավաքել, մազերը շատ կարճ կտրել, ականջօղ կրել, ինչպես նաև ներկել շրթունքները և լաքապատել եղունգները: Այդ մասին գրում է Hill թերթը:
Փոփոխությունները հիմնված են տարբեր հանձնաժողովների հանձնարարականներով, որոնք բաղկացած են հիմնականում կին զինծառայողներից, հաղորդում է թերթը:
«Սա այն եղանակներից մեկն է, որոնցով մենք աշխատում ենք մեր զինվորների, մեր զորքերի կյանքը բարելավելու համար, մարդկանց դնելով առաջին տեղում, հասկանալով նրանց խնդիրները, միջոցներ ձեռնարկելով, երբ դա անհրաժեշտ է, և աջակցելով նրանց պատրաստության բարձր աստիճանին:
Հավասարությունը, ներառականությունը և բազմազանությունը շատ կարևոր են բանակի պատրաստության համար, որովհետև մենք զինվորներ ունենք հասարակության տարբեր խավերից… և մենք պետք է ներկայացնենք նրանց, ուստի մեր բանակային քաղաքականությունը պետք Է նպաստի հավասարությանը և ներառականությանը»,-թերթը մեջբերում է գեներալ-լեյտենանտ Հերի Բրիթոյի խոսքը:






































