Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար և իսկական «արտակարգ իրավիճակ» են: Այդ մասին են վկայում այն հետազոտության՝ հունվարի 27-ին հրապարակված տվյալները, ոը կատարել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետներն Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետ համագործակցությամբ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունը հասարակական կարծիքի՝ պատմության մեջ խոշորագույն հարցումն է համաշխարհային գործըթացների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին: Դրան մասնակցել է շուրջ 1,2 միլիոն մարդ, որոնք ապրում են 50 տարբեր երկրներում: Ըստ որում նշված Է, որ հետազոտության շրջանակներում շարժական խաղերի միջոցով կատարվել է հատուկ հարցում մնչև 18 տարեկան պատանիների շրջանում: Հարցման մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե կլիմայի փոփոխությունը գլոբալ արտակարգ իրավիճակ է արդյոք և նրանք հավանություն են տալիս արդյոք կլիմայական քաղաքականության 18 հանգուցային ուղղություններին վեց տարբեր բնագավառներում, ներառյալ տնտեսությունը, Էներգետիկան, տրանսպորտը, արտադրությունը և սննդամթերքի սպառումը, շրջակա միջավայրը և մարդու անվտանգության ապահովումը:
Արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում է արտակարգ իրավիճակ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի շարունակվող համավարակին: Հաճախ նրանք հանդես են եկել պետությունների կլիմայական քաղաքականության ընդլայնման օգտին:
Օրինակ՝ արտանետումների ամենաբարձր մակարդակներով 10 հետազոտվող երկրներից ութում, արտանետումներ, որոնք բաժին են ընկնում էներգետիկական հատվածին, հարցվածների մեծ մասն արտահայտվել է Էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման պաշտպանությամբ: Առավել ուրբանացված 10 պետություններից ինը հանդես է եկել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, այդ թվում Էլեկտրամոբիլների, ավտոբուսների և հեծանիվների ակտիվ օգտագործման օգտին:
«Հարցախույզի արդյունքները պարզորոշ ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխման դեմ պայքարի շտապ միջոցները մարդկանց լայն պաշտպանությունն են գտնում ամողջ աշխարհում, անկախ ազգությունից, տարիքից, սեռից և կրթության մակարդակից»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ախիմ Շտայները:
Ըստ որում նա հավելել է, որ հետազոտության մեջ նշված են պետությունների քաղաքականության հիմնական ուղղությունները կլիմայական փոփոխությունների հետ կապված գլոբալ հիմնախնդիրների լուծման համար։







































