Փաստական տվյալներ այն մասին, որ պատվաստումը նվազեցնում է կորոնավիրուսի փոխանցման ռիսկը, առայժմ չկան: Այդ մասին ասվում է ԱՀԿ-ի իմունացման հարցերով փորձագետների ռազմավարական կոնսուլտատիվ խմբի (ՓՌԿԽ) որոշման մեջ, որը հրապարակվել է հունվարի 26-ին:
Որոշման մեջ խումբը հայտարարել է, որ անհրաժեշտության չկա ներարկում անել գերակա միջազգային ճանապարհորդներին:
ԱՀԿ-ի փաստարկներից մեկը՝ պատվաստանյութերի սահմանափակ առաջարկի շրջանում «միջազգային ուղևորություններ կատարող անձանց պատվաստման արտոնությունները, կհակասեն արդարության սկզբունքներին»:
Կոնսուլտատիվ խմբի երկրորդ փաստարկն «այն փաստական տվյալների բացակայությունն Է, որ պատվաստումը նվազեցնում է վարակի փոխանցման ռիսկը»: Դրա հետ կապված ԱՀԿ-ն հանձնարարում է կորոնավիրուսի դեմ պատվաստել միայն բարձր ռիսկի խմբի ճանապարհորդներին:







































