Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Ծրագիր 1 և Ծրագիր 2 կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ։
Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում՝ 2011 թ.-ի օգոստոսի 2-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ՝
Մ1 Աշտարակ-Թալին ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչև կմ 71+500 (Հատված 1),
Մ2 Երևան-Արարատ ավտոճանապարհի կմ 9+312 –ից մինչև կմ 47+400 (Հատված 2) և
Մ1 Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կմ 18+370-ից մինչև կմ 29+773 (Հատված 3) վերակառուցման և բարելավման շինարարական աշխատանքները իրականացնելու համար:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջի՝ «Հյուսիս-Հարավ» և «Հայտարարություններ» բաժիններում:






































