ԵԽԽՎ-ում մեկնարկել է ձմեռային նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ են մեկնել նաև հայկական պատվիրակության անդամները: Օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ:
Լիագումար նիստի ընթացքում առաջարկ էր ներկայացվել քննարկել հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման հարցը: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից: Փոխարենը, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցին: