ԱՄՆ Կոնգրեսի Սենատը, նախագահ Ջո Բայդենի առաջարկով, հաստատել է Ջանեթ Յելենի թեկնածությունը երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում:
Յելենի օգտին քվեարկել են հաստատման համար անհրաժեշտ թվով սենատորներ՝ 50% գումարած մեկ ձայն,: Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, որը նշանակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։
Ավելի վաղ նա խոստացել էր վերանայել պատժամիջոցների ռեժիմը և դրանք ազդեցության ռազմավարական գործիք դարձնել: