Հունվարի 26-ին Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստել 90-ից բարձր տարքի մարդկանց: Այդ մասին հաղորդել է NOS հոլանդական հեռարձակող կորպորացիան։
«Այսօր առաջին անգամ պատվաստանյութ կներարկեն 90-ից բարձր տարքի մարդկանց, որոնք միայնակ են ապրում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ տարիքային կատեգորիայից առաջին մարդու ներարկումը կանեն Գելդեռլանդ նահանգի Ապելդոռն քաղաքում:
Նիդեռլանդների առողջապահության մունիցիպալ ծառայությունը (GGD) պլանավորում է պատվաստել մոտավորապես 90 և ավելի բարձր տարիքային կատեգորիայի մոտավորապես 45 հազար մարդու: Նիդեռլանդներում պատվաստումն սկսվել է հունվարի 6-ին: Կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը երկիր է հասել դեկտեմբերի վերջին, առաջինն ստացել են ծերանոցների և հաշմանդամների տան աշխատողները, ինչպես նաև հիվանդանոցների և շտապօգնության աշխատակիցները, որոնք անմիջականորեն զբաղվում են COVID-19-ով հիվանդաների բուժմամբ։