Saturday, 27 02 2021
ԼՂ-ում նոյեմբերի 23-ից մինչև օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1 519 հա տարածք
Քաղաքական գործիչներին մեսիջ է հղված, որ նստեն բանակցային սեղանի շուրջ․ Փամբուխչյանը ԳՇ պետի հեռացումն անհրաժեշտ է համարում
Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Մարտի 1-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի. Վարչապետ
1988թ.վայրագությունները ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան. ՀՀ ՄԻՊ
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատել ռուսական «Պանցիր» հակաօդային համակարգը
23:15
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսային վարակի ընթացքը
Գորբաչովը Պուտինին ու Բայդենին կոչ է արել քննարկել միջուկային պատերազմը
Հրապարակվել է Մարսի վրա հսկայական պտտահողմեր պատկերող լուսանկար
22:30
Քանյե Ուեսթն իր նախընտրական քարոզարշավի վրա 12 միլիոն դոլար է ծախսել
22:15
Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները
Հայկական պետության ապագան վտանգված է. կանգնեցրե՛ք շառլատաններին բոլոր կողմերից. Կայծ Մինասյան
Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՊՆ
Ժողովրդի հետ բաց խոսելու ժամանակն է․ պետք է ոչ թե մերժենք Նիկոլին, ինչպես Սերժին, այլ համակարգը
21:30
Կինը սուպերմարկետում դիմակի փոխարեն օգտագործել է վարտիքը
Պատերազմի ցավոտ դասից հետո մենք պետք է կարողանանք հստակ նպատակներ սահմանել
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին
20:45
Շվեյցարիացին վիճակախաղում շահել է 210 միլիոն եվրո
Եթե պատերազմից հետո ինքը գնար, Սյունիքի խնդիրը չէր առաջանա․ Վազգեն Մանուկյան
Վահե Ղազարյանի` պաշտոնից ազատվելու դիմում գրելու լուրը չի համապատասխանում իրականութանը. ՀՀ ոստիկանություն
ԶՈՒ ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը. Մանուկյան
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
20:00
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը 2055 թվականին սեպտեմբերին հնարավոր է՝ չսառչի
19:45
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
19:30
Սոֆի Լորենը հայտարարել է, որ իր համար ամենաարժեքավոր իրը պիցցայի վառարանն է
Պախանի՝ Քոչարյանի մանկլավիկներից մի քանի օր է սպառնալից զանգեր եմ ստանում․ Արման Բաբաջանյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ ՀՀ նախագահին․ Նիկոլ Փաշինյան
Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 11 534 նոր դեպք
19:00
Բրիտանիայում հայտնաբերվել է ավտոմեքենաների արտանետումները կլանող բույս

Բանակի ղեկավարման անհարկի ապակենտրոնացումը միմիայն վնասաբեր է. սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին և պատասխանելով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում, ասել է, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ «Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ դա էլ սահմանադրության խնդիրն է։ «2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր»,- ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը։

Փաստաբան, «Արդար Հայաստան» նախաձեռնության ղեկավար Նորայր Նորիկյանը Դավիթ Տոնոյանի ասածը համարում է շատ կարևոր արձանագրում, որը գալիս է ապացուցելու այն, որ գործող Սահմանադրությունը պարզապես պատուհաս դարձավ մեր պետականության և երկրի անվտանգության ապահովման համար։ «Գործող Սահմանադրության ճարտարապետները մեր պետության վզին փաթաթեցին մի փաստաթուղթ, որը խաթարեց պետական կառավարման համակարգը, իսկ այն կիրառողներն ու այդ Սահմանադրությունից օգտվողները, ինչպես խոստովանում է նախկին նախարարը, պարզապես չկարողացան միմյանց մեջ պարզել սեփական իրավասությունների շրջանակը։ Գործող Սահմանադրությունն ու խորհրդարանական կառավարման համակարգն ապացուցեց իր անկենսունակությունը և չդիմացավ քաղաքական այն փորձությանը, որի միջով անցնում է այսօր մեր երկիրը»,- կարծում է Նորիկյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, կամ անցում կատարել նախագահական ուժեղ համակարգի, որտեղ, միաժամանակ, ժողովրդավարության երաշխավորի դերակատարությունը կստանձնեն օրենսդիր իշխանությունն ու տեղական ինքնակառավարման ինստիտուտները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ իրենք դեռևս 2015 թվականին Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ էին զգուշացնում այս վտանգի մասին, բայց ոչ ոք ականջալուր չեղավ այդ զգուշացումներին, հորդորներին, քանի որ ի սկզբանե խնդիր էր դրված ապահովելու Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության մենիշխանությունը։ Հետևաբար՝ իրենք չէին կարևորում Սահմանադրությունը։

Կարևոր էին անձինք և իրենց ավտորիտար կառավարումը։ Իսկ Սահմանադրությունը երկրորդական նշանակություն ուներ։ «Պետք չէր հասնել պատերազմի, անցնել պատերազմի միջով, որպեսզի հասկանալի լիներ, որ այս Սահմանադրությունը կառավարման ճգնաժամ առաջացնող Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը նաև հեղափոխությունից հետո ցույց տվեց իր խիստ բացասական ազդեցությունը երկրում արմատական փոփոխություններ կատարելու և, հատկապես, դատական իշխանության ու իրավապահ համակարգերում վեթինգ իրականացնելու տեսանկյունից։ Ցանկացած գործողություն ձեռնարկելիս հանդիպում էին սահմանադրական խոչընդոտներ։ Այնպես որ, վաղուց էր հայտնի և պատերազմի ժամանակ էլ ավելի հիմնավորվեց, որ այս Սահմանադրությունը ճգնաժամ առաջացնող Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը չի երաշխավորում հաշվետու և թափանցիկ կառավարում, չի երաշխավորում որոշումներ կայացնելու մեջ պառլամենտի որոշիչ դերը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ներկա իրավիճակից «հին ու նոր դժգոհները» պետք է քաջություն ունենան ընդունելու, որ ներկա ճգնաժամը նաև իրենց ստեղծածն է։

Բայց այս ամենը, Սաքունցի խոսքերով, չի արդարացնում նոր իշխանությանը, որը, ցավոք սրտի, այդպես էլ չի գիտակցում Սահմանադրության, սահմանադրական կարգավորումների նշանակությունը, այդպես էլ քաջություն չունեցավ որոշում կայացնել և ընդունել իրապես իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումը երաշխավորող Սահմանադրություն։ «Այս իշխանությունը չգիտակցեց Սահմանադրության նշանակությունը։

Հետևաբար` սահմանադրական բարեփոխումների համար այնպիսի մասնագիտական հանձնաժողով ընտրեց, որն արդեն իսկ ձախողված էր ի սկզբանե։ Նրանք չէին համախմբում հեղափոխությունից հետո ժողովրդավարական խնդիրների լուծումը։ Նման խնդիր դրված չէր նրանց առաջ»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Փաստաբան Արտաշես Խալաթյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին բարձրաձայնողներից է եղել, որ այդ մասով սահմանադրական կարգավորումները կարող են կոնկրետ իրավիճակում խնդիրներ, ճգնաժամ առաջացնել։ «Դա լուրջ ինստիտուցիոնալ խնդիր է, որի մասին ես ժամանակին բարձրաձայնել եմ։ Նոր համակարգով ամեն մեկը՝ ՊՆ-ն, Անվտանգության խորհուրդը, կառավարությունը, ամեն մեկն իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ։ Բնական է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման անհարկի ապակենտրոնացման միտումները, բնականաբար, խնդիրներ էր առաջացնելու։ Պատերազմի ժամանակ բանակի ղեկավարությունը պետք է հստակ գործի սուբորդինացիոն հստակ մեխանիզմների ներքո, և պետք է գործի կառավարում ուղղահայաց»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում, երբ գործնականում ապացուցվեց Սահմանադրության թերությունը, ապա սահմանադրական փոփոխությունները անխուսափելի են։

«Ես կարծում եմ, որ այս ինստիտուցիոնալ լուծումները, որոնք տրվել են Զինված ուժերի կառավարմանը՝ միանշանակորեն պետք է փոփոխվեն։ Ես չեմ ասում, թե նախկին կարգավորությունները եղել են իդեալական, բայց 2015 թվականի փոփոխությունները միմիայն վնասեցին Զինված ուժերի կառավարման արդյունավետությանը։ Մենք սրանում համոզված էինք ի սկզբանե, բայց մեր հանրության, քաղաքական միտքն այնպիսի թմբիրի մեջ էր, որ բոլորին թվում էր հեռավոր մի իրողություն, և բոլորին թվում էր, թե պատերազմը մեր դուռը չի թակի։ Հետևաբար` դեռևս սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ մեր մտահոգությունները խիստ տեսական, ակադեմիական էին համարվում։ Եվ դա այն պարագայում, որ մենք ոչ խաղաղության պայմանագիր ունեինք Ադրբեջանի հետ, ոչ էլ Արցախի հարցն էր որևէ հանգրվանային լուծման հասել։ Դրա համար ընդունվեցին այս վտանգաշատ սահմանադրական կարգավորումները, որոնք օր առաջ՝ առաջնահերթության կարգով, պետք է փոփոխվեն։

Պետք է վերադարձ լինի բանակի կառավարման խիստ ուղղահայաց համակարգին։ Զինված ուժերն այն եզակի ոլորտներից մեկն է, որտեղ անհարկի թափանցիկությունը և անհարկի ապակենտրոնացումը միմիայն վնասաբեր է»,- եզրափակեց Խալաթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});