ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ:
Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:
Խորհրդարանական լսումները կհրավիրվեն փետրվարի 1-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում: