Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Աշխատավարձի բարձրացումը դատավորներին գայթակղությունից զերծ պահելու համար բավարար չէ

«Ինձ թվում է իմ մասնագիտական փորձը և գիտելիքներն են դեր խաղացել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց ԲԴԽ նորընտիր անդամ Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելու գործոնը դեր խաղացե՞լ է որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու գործում, թե ոչ: «Իմ մուտքը ԲԴԽ տեղի ունեցավ շատ լավ, աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցանք, նիստ անցկացրեցինք, նորմալ անցավ»,-նշեց ԲԴԽ անդամը:

Անդրադառնալով հարցին, թե մինչև ԲԴԽ անդամ ընտրվելը, արդյո՞ք ԲԴԽ աշխատանքը բավարերել է իրեն, Խաչատուրյանը նշեց, որ իր կարգավիճակով պայմանավորված՝ կաշկանդված է այդ մասին գնահատական տալ. «Կարծում եմ փաստարկմամբ պետք է ավելի բարելավել ԲԴԽ-ի գործունեությունը»:

«Պետք է իրական բարեփոխումներ սկսել դատաիրավական համակարգում, հստակ չափանիշներ պետք է սահմանել դատավորների աշխատանքը գնահատելու համար: Առաջարկել եմ հետևել դատավորների գործունեությանը, նրանց կայացրած որոշումներին»,- նշեց Խաչատուրյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ դատաիրավական համակարգի փոփոխություններով նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում, Խաչատուրյանը կարծիք հայտնեց, որ աշխատավարձի բարձրացումը դատավորներին գայթակղությունից զերծ պահելու համար բավարար չէ. «Եթե խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի մասին, շատ ավելի մեծ նշանակություն ունի բացահայտումը և պատիժը, ինչպես նաև առանձին դատավարական գործիքները»:

Խաչատուրյանը նաև ընդգծեց,որ «փչացած» օրենքներ կան, որոնք օրենքի «ռեզին» են և առավելագույն պատժից նվազագույնի անցնելու երկար  ճանապարհին հնարավորություն են տալիս օգտվել: Նրա խոսքով՝ օրենքները պետք է լինեն շատ ավելի հստակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում