Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանի արտգործնախարարի «տխուր ուրախությունը» Բաքվում

Իրանն ուրախ է «ադրբեջանական տարածքների ազատագրումով»՝ Բաքվում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը, ինչի մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը: Որքանով է գործակալությունը ճշգրիտ փոխանցում Զարիֆի խոսքը՝ պարզ չէ: Սովորաբար արտերկրի դիվանագետների հայտարարությունները այդօրինակ տրամաբանության ներքո նենգափոխված ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն այս դեպքում գործ ունենք իրանական հեղինակավոր գործակալության հետ:

Մյուս կողմից՝ Զարիֆի «ուրախությունը» խոսուն է Բաքու նրա այցի օրակարգում և ընդհանրապես Իրանի համար կարևորագույն խնդրի հետ: Թեհրանը այժմ ստիպված է լինելու առավելագույնս սիրաշահել Բաքվին մի քանի խնդիր լուծելու համար, որոնց հավաքական առաջնայնությունը կամ նշանակությունը Իրանի հյուսիսային սահմանին Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելն է, Բաքու-Անկարա հարաբերությունը հնարավորինս կառավարելը կամ սառեցնելը:

Զարիֆը սկսել է ռեգիոնալ մեծ այց՝ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա երթուղով, որի օրակարգում ռեգիոնալ խաղաղությունն ու, այսպես կոչված, 6-ի պլատֆորմի շուրջ քննարկումներն են: Խորքային առումով Իրանն անշուշտ շահագրգռված է ռեգիոնալ խաղաղությամբ ու կայունությամբ, որպեսզի առավելագույնս ապահովագրվի հյուսիսային սահմանում հնարավոր լարվածությունից և սպառնալիքներից: Իսկ դրանք բազմաշերտ են: Նախ՝ ահաբեկչական տարրը, որ Անկարան ներմուծել է ռեգիոն: Բացի այդ, կա ադրբեջանցիների խնդիրը, որոնք բնակեցված են Իրանի հյուսիսում և սահմանակից են Ադրբեջանին:

Միևնույն ժամանակ իր հերթին առանցքային է հանգամանքը, որ հայկական վերահսկողությունը փոխարինել է ոչ միայն պարզապես թուրքականը: Արցախի դեմ պատերազմի արդյունքում Իրանի հյուսիսային սահմանը, ի դեմս Թուրքիայի, անցել է ՆԱՏՕ-ի և Իսրայելի որոշակի վերահսկողության ներքո, ինչը Թեհրանի համար լրջագույն խնդիր է: Այդ ամենը ակնառու վկայում է, որ Իրանը ոչ միայն չի կարող ուրախ լինել «ադրբեջանական տարածքների ազատագրումով», այլև հակառակը՝ Իրանը դրանից կարող է լինել միմիայն մտահոգ և տագնապած, ինչի մասին վկայում է այն, որ այդ տարածքների Իրանի համար «ուրախալի» «ազատագրումից» հետո Թեհրանը մեծ ծավալի սպառազինություն ու ռազմական ուժ է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանին:

Պետք է համաձայնել, որ «ուրախության» տարօրինակ դրսևորում է: Իրականում, անշուշտ, Թեհրանը Զարիֆի հայտարարության ներքո ստիպված է թաքցնել մտահոգությունն ու ձևավորել Բաքվի հետ աշխատանքի առավել բարենպաստ մթնոլորտ, որի շնորհիվ է միայն Իրանը ներկայումս ունակ կամ փորձում չեզոքացնել թուրքական ներկայությունից բխող սպառնալիքները: Կստացվի՞ դա Թեհրանին, թե՞ ոչ. սա է հարցը: Իհարկե թուրքական սպառնալիքները չեզոքացնելու հարցում Թեհրանի հաջողությունը բխում է Հայաստանի շահից:

Միևնույն ժամանակ, այստեղ կան ռիսկեր, որպեսզի Բաքուն և Անկարան չստիպեն Իրանին գործել Հայաստանի դեմ՝ որպես Իրանի դեմ սպառնալիքներ չգեներացնելու պայման: Իրավիճակն այդ իմաստով իսկապես բավականին բարդ է, ինչը պահանջում է Իրանի հետ աշխատանքի ուղղությամբ ջանքի բազմապատկում: Երևանն այդ տեսանկյունից կարող է և պետք է փորձի գործածել մի կողմից՝ ԵԱՏՄ խաղաքարտը, մյուս կողմից՝ հայ-ամերիկյան հարաբերությունը, հատկապես ԱՄՆ-ից այդ ուղղությամբ կարևոր ազդակների պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում