Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Բաքու: Նա հայտարարել է, որ «Իրանը ուրախ է բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրմամբ և ադրբեջանական ժողովրդի վերահսկողության տակ նրանց փոխանցմամբ»: Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRNA գործակալությունը:
Իրանի արտգործնախարարը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվելու են Ղարաբաղի, այնտեղ կայունության պահպանման, «ազատագրված» տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և Հյուսիս-հարավ և Հարավ-Արևմուտք միջանցքների հարցերը:
Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Զարիֆը կայցելի նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա: