Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Հիմա ովքեր գոռում-ճչում են, թե դավաճան չեն, անմեղ են, պետք է շահագրգռված լինեն, որ քրգործեր հարուցվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ այն անձինք, որոնց հասցեին տարբեր մեղադրանքներ են հնչում, մեղադրվում են դավաճանության մեջ, փորձում են արդարանալ, տարբեր ձայնագրություններ են հրապարակում՝ փորձելով իրենց արդարացնել: Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը

– Ես պատերազմի ժամանակ այն ուղղությամբ, որտեղ եղել եմ, կազմակերպված մարտ է եղել, ունեցել ենք հաջողություններ: Ես չեմ կարող խոսել այն ուղղությունների մասին, որտեղ ասում են՝ դավաճանություն է եղել: Ես դրանցից տեղյակ չեմ ու չեմ կարող մարդկանց մեղադրել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ  ամեն ինչ պարզաբանվեր, որ ժողովուրդն իմանար՝ ինչի արդյունքում է, որ նույն բանակը հյուսիսում հաջողություն է ունեցել, իսկ հարավում՝ ոչ: Գործընթացներ կան, որ պետք է գնան, ու ճշմարտությունը բացահայտվի: Իսկ ճշմարտությունը պետք է բացահայտվի իրավական դաշտում, քննության արդյունքում, ոչ թե տարբեր կայքերում իրար մրոտելով: Պետք է օբյեկտիվ քննություն գնա, իրականությունը պարզվի, որ իմանանք, թե որտեղ ենք թերացել, ինչու, ով է եղել դրա  մեղավորը: Չի կարելի ամեն ինչ բարդել բանակի վրա: Այդ նույն բանակը, կրկնում եմ, հյուսիսում հաջողություն ունեցել է: Եվ որպեսզի քավության նոխազներ չփնտրենք, դավաճաններ չփնտրենք, մարդկանց չպիտակավորենք, կենսագրություն ունեցող մարդկանց չոչնչացնենք,  հարկավոր է, որ ճշմարտությունը բացահայտվի:

Իսկ այդ ճշմարտության բացահայտումը ինչպե՞ս պետք է լինի՝ քրեական գործի շրջանակներո՞ւմ, թե՞ խորհրդարանական հանձնաժողովի ձևաչափով: Դուք ո՞ր ձևաչափն ենք ավելի ընդունելի և իրատեսական համարում:  

– Ե՛վ կարող է քրեական գործ հարուցվել, և՛ կարող է հանձնաժողով ստեղծվել: Եթե կոնկրետ մարդիկ հայտարարում են, որ կոնկրետ անձ ինչ-որ հրաման է տվել, ինչի հետևանքով շատ զոհեր ենք ունեցել, դավաճանություն է գործել, ապա դա միանշանակ քրեական գործի արդյունքում պետք է պարզաբանվի, իրավական գնահատականի արժանանա: Բայց կան հարցեր, որ կարող են նաև հանձնաժողովում քննարկվել: Այո, եղել են բացթողումներ, դա եղել է ոչ թե բանակի բացթողումը, այլ դրանք եղել են կազմակերպչական բացթողումներ: Հետևաբար պետք է հստակեցվի, թե ովքեր են թերացել, ինչու, հրամկա՞զմն է թերացել, թե՞ ուրիշները: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե անմեղ են, ոչ թե պետք է գոռան-ճչան, այլ պետք է կոչ անեն, որ թե՛ պառլամենտական հանձնաժողով ստեղծվի, թե՛ քրեական գործեր հարուցվեն, որոնց շրջանակներում իրենց անմեղությունը կամ մեղավորությունը կհիմնավորվի:

Գիտեք, այս իրավիճակում ակամայից հիշում եմ երջանկահիշատակ սպարապետի խոսքը, ով ասում էր՝ այնքան ենք պարտվել, որ պարտվելուց հետո գիտենք ինչ անել՝ լաց ենք լինում,  սրան-նրան ենք խնդրում, քավության նոխազներ ենք փնտրում: Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք ու  խառնվել էինք իրար, չգիտեինք, թե հաղթելուց հետո ինչ են անում: Այո, հաղթելուց հետո մենք չկարողացանք ո՛չ գնահատել մեր հաղթած հերոսներին, ո՛չ զոհվածների էությունը հասկանալ ու փոխանցել: Հիմա, ցավոք, պարտվեցինք, բայց ամեն ինչ հնարավոր է ուղղել: Պետք չէ տրագեդիա  սարքել: Արցախի այն հատվածը, որը հիմա մեր ձեռքում է, պետք է պահել, այնտեղ ռուս խաղաղապահներն են, ավելի անվտանգ է: Պետք է կարողանանք այնտեղ Պաշտպանության բանակը հզորացնել, հայոց բանակը հզորացնել, բնակչությունը ավելացնել: Եկել է մեր սխալները ուղղելու ժամանակը: Առաջիկա ու վերջնական հաղթանակի համար պետք է պատրաստվել, ոչ թե քավության նոխազներ փնտրել, մեկին բերել պատի տակ գնդակահարել, որ սիրտներս հովանա: Մենք 20 և ավելի տարի պատրաստվել ենք այս պարտության, բայց հիմա դրանից պետք է հետևություններ անել ու առաջ գնալ, ոչ թե ամեն օր գոռալ կապիտուլյացիա, կոտրել բանակի ոգին ու թույլ չտալ, որ միավորվենք՝ հակառակորդին հնարավորություն տալով զարգացնել իր հաջողությունները:

Այսինքն՝ հիմա մեծապես մեզ անհրաժեշտ է  ներքաղաքական կայունություն, որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալ Ձեր կողմից նշված խնդիրների վրա: Այս փուլում այդ կայունությունը որքանո՞ վ եք հնարավոր համարում:

– Այո, մեզ կայունություն է պետք: Բայց ընդդիմությունը հրաժարվում է արտահերթ ընտրություններից: Իրենք ասում են՝ բերեք շտապ իշխանափոխություն անենք՝ մոռանալով, որ մենք այսօր ունենք գերիների, անհետ կորածների հարցեր: Մենք  ամեն օր ականատես ենք լինում վայ լրատվամիջոցներով հակառակորդին ինֆորմացիաներ տալու դեպքերի: Մեր այս ներքին գզվռտոցը միայն  հակառակորդին է ձեռնտու:

Հակառակորդն արդեն հասկացել է՝ ինչքան ձգձգում է գերիների փոխանակման հարցը, այնքան այստեղ ներքաղաքական լարվածությունը մեծանում է, երկիրը տրոհվում է, տնտեսությունը քայքայվում է: Եվ բնական է, որ իրենք դա շարունակելու են անել: Իսկ եթե մենք համախմբված լինենք, միակամ լինենք ու բոլորով խփենք նույն մեխին, միանշանակ կունենանք արդյունք: Բայց այսօր մի հարթակում իշխանությունն է փորձում իր սխալները առաջ տանել, մեկ այլ հարթակում ընդդիմություն կոչվածն էլ՝ իր սխալները: Իսկ այդ վիճակից մենք ոչինչ չենք ունենում, բայց շահում է թշնամին: Ես առաջին անգամ եմ հանդիպում, որ ընդդիմությունը հրաժարվի ընտրություններից, առաջին անգամ եմ տեսնում, որ ընդդիմությունը իշխանությունից հարուստ է: Այս ընդդիմություն կոչվածին միայն մեկ բան է հետաքրքրում՝ հասնել իշխանության: Իսկ իրականում, եթե ընդդիմությունը կոչված լիներ իր առաքելությանը, մենք այսօր նման խնդիր չպետք է ունենայինք: Ընդդիմության  նպատակը իշխանատենչությունն ու երկիրը գլխի վրա շրջելը չպետք է լինի: Մենք լուրջ խնդիրներ ունենք և պետք է կենտրոնանանք դրանց վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում