Monday, 13 05 2024
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին

ԱՄՆ կարևոր ազդակը Հայաստանին. ժողովրդավարական անվտանգության առանցքային խնդիրը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրապարակել է հոդված ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի պաշտոնամուտի համատեքստում, հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի առնչությամբ, հաշվի առնելով նաև Արցախի դեմ ծանրագույն պատերազմի հետևանքն ու այն հաղթահարելու հայ ժողովրդի և Հայաստանի հանրության հրամայականը: Ինքնին հանգամանքը, որ դեսպան Թրեյսին հոդվածով անդրադառնում է այդ խնդիրներին, վկայում է Նահանգների համար այդ հարցերի կարևորության, Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին: Այդ իրողությունն ունի փոխադարձ անհրաժեշտություն, հաշվի առնելով մի շարք իրողություններ, որ ցավագին ու ողբերգական պատերազմի հետևանք են: Խոսքն ընդհանուր առմամբ այն մասին է, որ ծանրագույն պատերազմը հանգեցրել է հայկական անվտանգային համակարգի կազմաքանդման, հանգեցրել է ռեգիոնալ բալանսի լրջագույն խախտման՝ ի վնաս Հայաստանի և Արցախի, հանգեցրել է ռեգիոնում ռուս-թուրքական պայմանավորվածությունների ձևաչափի գերակայության՝ Թուրքիայի դերի բարձրացման, հանգեցրել է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գերազդեցության աճի, առաջացնելով Հայաստանի համար այլընտրանքի և ինքնիշխանության հարցեր: Ահա այս համատեքստում, համաշխարհային գլոբալ առաջատար Նահանգների հետ աշխատանքի հեռանկարը Հայաստանի համար Կովկասում ռեգիոնալ հակահայկական բալանսի վերականգնման, հավասարակշռության հաստատման, Հայաստանի համար պատմա-քաղաքական իմաստով և ընթացիկ իրավիճակում վտանգներով լեցուն ռուս-թուրքական ձևաչափի այլընտրանքի ձևավորման հնարավորություն է: Այստեղ պետք չէ ընկնել թյուրընկալումների և չարի ու բարու բաժանման, կամ՝ սև-սպիտակի մեջ: Ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգներն ունեն իրենց շահերն ու առաջնորդվում են դրանցով: Ավելին, այդ շահերի համատեքստում Թուրքիան ունի ոչ պակաս կարևորություն՝ որպես ԱՄՆ գործընկեր ու ՆԱՏՕ անդամ-դաշնակից:

Ասել կուզի, հայ-ամերիկյան հարաբերությունը չպետք է դիտարկել ռուս-թուրքական հարաբերության «չար» հարաբերության «բարի» այլընտրանք:

Հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է դիտարկել գործնական և շահեկան այլընտրանք: Շահերի բազմազանությունը ռեգիոնում Հայաստանի համար կարևորագույն կռվան ու նպատակ է հատկապես այս փուլում: Ի վերջո, ակնառու է, որ Արցախի գլխին պատերազմը պայթեց, երբ Միացյալ Նահանգները Թրամփի քաղաքականության ռեժիմում թուլացրին մասնակցությունը Կովկասում, թողնելով այն ռուս-թուրքական փոխզսպման տրամաբանությանը և դրա հեռակառավարմանը: Բայդենի վարչակազմի մոտեցումների նշմարվող, ուրվագծվող փոփոխությունը Հայաստանի համար կարևոր ռեսուրս է, որն օգտագործելու ուղղությամբ, իհարկե, պետք է աշխատել բարձր արդյունավետությամբ և առավելագույն օպերատիվությամբ: «Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերությունը, որը, վստահաբար, դեռ ավելի կամրապնդվի»,- գրում է դեսպան Թրեյսին:

Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում ժողովրդավարությունն ունի պաշտպանության և ամրապնդման կարիք, սակայն կարևոր է նաև շեշտադրել համատեքստը: Հայաստանում ժողովրդավարությունը հակադրվել է ազգային շահերին, տարբեր քաղաքական մանիպուլյատիվ նպատակներով ու նկատառումներով ժողովրդավարությունը, քաղաքացիականությունն ու ազատությունը հակադրվել են ազգային անվտանգությանը: Մինչդեռ, դրանք Հայաստանի համար պետք է լինեն ոչ թե հակադիր, այլ փոխլրացնող իրողություններ: Միաժամանակ, այդ հանգամանքը պետք է հաստատվի կենսագործունեությամբ, ոչ թե հռետորաբանությամբ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ժողովրդավարությունը պետք է իբրև կենսագործունեության միջոց Հայաստանին բերի թե՛ զարգացման՝ բարեկեցության, թե՛ անվտանգության՝ պաշտպանվածության նոր մակարդակ: Սրանք խնդիրներ են, որ հայկական պետականության առաջ են, և ԱՄՆ-ն կարող է լինել այդ խնդրի լուծումների որոնման հարցում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Միաժամանակ պետք է արձանագրել, որ հետպատերազմյան իրավիճակում ունենալով անվտանգության հարցերից բխող ինքնիշխանության լրջագույն խնդիր, Հայաստանը սահմանափակված է լինելու արտաքին քաղաքականության գործնական նախաձեռնողականության հարցում: Ըստ այդմ՝ հույժ կարևոր է, որ Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լինեն նախաձեռնող, ընդ որում՝ նաև Ռուսաստանի ուղղությամբ՝ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարում ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքի էֆեկտիվությունը ունենալու է էական նշանակություն: Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում