Թբիլիսիում՝ Շվեյցարիայի դեսպանատանը կից ռուսական շահերի հատվածի մոտ, «Հանուն ազատության» պաստառով ակցիա է անցկացվել: Այն համընկել է Ռուսաստանի քաղաքներում զանգվածային բողոքների հետ, որոնք կապված են ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման հետ:
Մի քանի տասնյակ մարդ հավաքվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ: Մարդիկ եկել էին պաստառներով՝ «Ազատություն Նավալնիին», «Պուտինը հեռացիր»: Նրանք նաև վանկարկում են «Պուտինը գող է», «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսները: Նմանատիպ գործողություն է տեղի ունենում Բաթումիում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Բողոքի ցույցերը կազմակերպել են Վրաստանում «Ազատ Ռուսաստան» հիմնադրամը և «Պոգրանիչնայա ԶՈՆԱ» լրատվական կազմակերպությունը:
Ակցիայի կազմակերպիչներից Եգոր Կուրոպտևը ասել է, որ մարդիկ եկել են Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի Դաշնության շահերի բաժին` իրենց դիրքորոշումը փոխանցելու «Կրեմլում նրանց ղեկավարներին »: