Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

ԱՄՆ-ն կփորձի վերականգնել իր դիրքերը մեր տարածաշրջանում․ ինչ սպասել Արցախի հարցում

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին առաջադրված Էնթոնի Բլինքենն ասել է, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին։ Հաստատվելու դեպքում այն նոր թափ կհաղորդի ԱՄՆ ներգրավվածությանն այնպիսի մշտական լուծում գտնել, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չբռնկվի։

Ինչի՞ մասին է խոսում Էնթոնի Բլինքենի այս հայտարարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ նմանատիպ հայտարարություններ ես չէի ցանկանա վերլուծել։ Այսինքն՝ շատ հաճախ որոշ պաշտոնյաներ մինչև նշանակվելն այլ կերպ են մտածում, իսկ նշանակվելուց հետո նրանց ռեալ քայլերն ոչ ամբողջությամբ են համապատասխանում նախկինում արված հայտարարություններին։

Այն, որ Միացյալ Նահանգներում փոխվել է վարչակարգը, որով կփոխվի նաև արտաքին քաղաքականությունը, միանշանակ է։ Բայց որքանով դա դրական կանդրադառնա մեզ վրա, ես, անկեղծ ասած, այս պահին չեմ կարող ինչ-որ մեկնաբանություններ անել։ Առավել ևս, ես Միացյալ Նահանգների քաղաքականության գծով մասնագիտացված վերլուծաբան չեմ։ Իհարկե, շատ կարևոր քայլ կլինի, եթե Միացյալ Նահանգները վերանայի Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը, որովհետև, թեև նախկինում նշվում և վստահեցվում էր, որ իրենց տրամադրած ռազմական օգնությունը չի վերաբերելու և չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ, սակայն, ինչպես ցույց տվեց 2020 թվականի պատերազմը, Ադրբեջանը ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներգրավեց ոչ միայն բանակին, այլ նաև ներքին զորքերին և պետական սահմանապահ ծառայությանը։ Իսկ Միացյալ Նահանգների օգնությունը վերաբերել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում