Կորոնավիրուսի բրիտանական շտամը կարող է ավելի շատ մահերի պատճառ դառնալ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Հիմքեր կան ենթադրելու, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը կարող է կապված լինել մահացության ավելի բարձր ցուցանիշների հետ», – ասել է Ջոնսոնը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան սահմանեց COVID-19- ի ամենօրյա մահացության մեկ այլ հակառեկորդ:
Միևնույն ժամանակ, հունվարի 4-ից սկսած, երկրում կոշտ լոքդաուն է գործում՝ արդեն երրորդն անընդմեջ: Հնարավոր է, որ խիստ սահմանափակումները գործեն մինչև մարտի վերջ: