Այսօր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի մի շարք անդամներ, շարունակելով ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ ավելի վաղ նախաձեռնած իրենց հանդիպումների շարքը, հանդիպեցին ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վենցիսլավ Խրիստոֆին:
Հանդիպման հիմնական նպատակը Ադրբեջանում գերեվարված Հայաստանի և Արցախի քաղաքացիների անհապաղ վերադարձն օր առաջ հնարավոր դարձնելու ուղիները քննարկելն էր, ինչպես նաև Բուլղարիայի Հանրապետության՝ որպես ԵՄ-ի անդամ երկրի հնարավոր դերակատարումը խնդրի դրական լուծման հարցում:
Դեսպանի ժամանակավոր հավատարմատարն իր խոսքում վերահաստատեց, որ գերիների վերադարձի հարցը բացառապես հումնատիտար խնդիր է, և այն չպետք է քաղաքականացնել: Ավելին, նրա համոզմամբ, գերիների վերադարձը պետք է հանգուցալուծվի բոլոր օրինական միջոցների պարտադիր ներդրմամբ:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Արցախի կարգավիճակի հարցի վերջնական կարգավորմանը, և Վ. Խրիստոֆը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացումն ու աշխատանքները այս նպատակով:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հհ֊ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովը։