Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
Թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց. «Որոշ շրջանակներ կասկածի տակ դրեցին Գագիկ Ջհանգիրյանի առաջադրման իրավական հիմքերը: Դուք իրավական խոչընդոտ նկատե՞լ եք»:
Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սահմանափակումները հստակ մատնանշված են 112-րդ հոդվածում: «Որևիցե տարիքային սահմանափակում նախատեսված չէ»,- ասաց նա և հավելեց, որ դրանք մանիպուլյացիաներ են:
Մանրամասն՝ տեսանյութում: