Ոչ մեկ չի ասել, որ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կոնսուլտացիաներ անելը նշանակում է, որ հիմա պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։ Նրանք, մասնավորապես, նշել էին, որ հնարավոր չէ անցկացնել քարոզարշավ, երբ շատ մարդիկ դեռ չեն գտել իրենց որդիներին։
Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ վարչապետը առաջարկել է խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021 թվականի ընթացքում։ «2021 թվականը, ինչպես այլ տարիները, գիտենք, որ 12 ամսից է բաղկացած, մենք հիմա հունվար ամսում ենք։ Ոչ մեկ չի ասել հիմա ընտրությունների ացնկացման մասին։ Քարոզարշավը, ըստ օրենքի, ընտրություններից առաջ է արվում, այսինքն եթե պայմանավորվածություն ձեռք բերվի ընտրություններ անցկացնել, օրինակ, մայիսին, քարոզարշավը կլինի դրանից առաջ։