Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Բայդենը սկսեց. ինչ սպասել Հայաստանին

ԱՄՆ-ն ունի նոր նախագահ: 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնել է իր նախագահական լիազորությունը:

Ինչպիսին կլինի Բայդենի նախագահությունը: Դա կարևորագույն հարց է ոչ միայն ներքաղաքական ճգնաժամից ու դիմակայությունից երկփեղկված Ամերիկայի, այլևս ամբողջ աշխարհի, այդ թվում՝ բնականաբար, Հայաստանի համար: Ընդ որում, այստեղ կա երկու հարթություն՝ հայ-ամերիկյան հարաբերություն, ինչպես նաև ԱՄՆ արտաքին քաղաքականություն, մասնավորապես Հայաստանի համար կարևոր մի քանի կետերի ուղղությամբ՝ ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան: Բայդենի նախագահությունն այդ համատեքստում հաճախ դիտարկվում է Օբամայի նախագահության հետագծով, որտեղ Ջո Բայդենը փոխնախագահ էր: Սակայն պետք է նաև նկատել, որ Բայդենը համարվում էր նախագահ Օբամայի վարչակազմի բազեներից, այսինքն` կոշտ թևի ներկայացուցիչներից, ինչը նշանակում է, որ Օբաման և Բայդենը ինքնին նույնական գործիչներ չեն: Այսինքն՝ պետք է զերծ մնալ թյուրիմացությունից, թե Բայդենը կվերականգնի Օբամայի քաղաքականությունը: Եթե իրավիճակը չափենք այդ առումով, ապա կարող ենք ասել, որ ԱՄՆ նախագահությունը ստանձնել է Օբամայի վարչակազմի կոշտ թևը: Ըստ այդմ, Բայդենը, թերևս, գծելու է իր ուղին, որտեղ հարցերը շատ ավելին են, քան պատասխանները, որ փնտրվում կամ դիտարկվում են նրա փոխնախագահական հետագծով: Նախագահ և փոխնախագահ Բայդենները լինելու են էապես տարբեր մարդիկ: Ինչ է դա նշանակում Հայաստանի համար: Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, հարմարավետ է եղել դեմոկրատական վարչակազմը, սակայն ընթացիկ հարմարավետությունից զատ կա քաղաքականություն, որն ԱՄՆ դեպքում բավականին պահպանողական է՝ անկախ վարչակազմերի կուսակցականությունից:

Մյուս կողմից, անգամ մարտավարական, ոճային փոփոխությունները փոքր պետությունների կամ ռեգիոնների համար կարող են ունենալ էական նշանակություն: Գլխավոր հարցը հայկական կողմի համար այն է, թե արդյո՞ք Բայդենը կգնա Կովկասում ԱՄՆ ավելի աշխույժ և անմիջական ներգրավվածության, թե՞ կգերադասի առնվազն առժամանակ հետևել հեռվից: Ի վերջո, Բայդենը Թրամփից ծանր ժառանգություն է ստացել նաև Կովկասում, սակայն այդ իմաստով Կովկասը ԱՄՆ նոր նախագահի կարևորագույն խնդիրների լուծման տեսանկյունից կարող է և չհայտնվել առաջնային դիրքում, առաջնահերթությունների շարքում: Այստեղ պետք է անելիք ունենա Հայաստանը հանդիպակաց շարժում սկսելու համար: Դա էլ, իհարկե, կախված է նրանից, թե դրա համար ինչ տարածություն կբացվի Բայդենի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունների դաշտում, հաշվի առնելով ներկայումս Հայաստանի հանդեպ ՌԴ ազդեցության էական աճը: Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը պետք է սպասի այդ տարածությանը: Պետք է «խցկվել» համառորեն, խցկվել լավ իմաստով՝ տարածության ընդլայնման գործում մեզանից կախվածն անելու համար, իհարկե բովանդակային աշխատանքով, որի նպատակը պետք է լինի հայկական դերակատարման հարցում չեզոքացնել ամերիկա-ռուսական ընկալման մեջ սուր անկյունները: Դա, անշուշտ, բավականին բարդ խնդիր է, սակայն ի՞նչ է մնացել Հայաստանին, քան, ի վերջո, զբաղվել պետական խնդիրներ լուծելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում