Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Մադաթյանն իր հարցը ուղղեց պարոն Փաշինյանին. «Դուք ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ: Լինելով պատերազմի մասնակից, ընկերներ կորցրած՝ ի դեմս Ռուստամ Գասպարյանի և նրա որդու, ես պահանջատեր եմ. ինչու մինչև հիմա չկան էդ դավաճանների, հայրենիքը ծախածների անունները, և ինչու նրանք մինչև հիմա պատասխանատվության առաջ կանգնած չեն: Արդեն երկու ամիս է անցել, և կարծես մեր երկրում ոչինչ չի եղել»:
Ի պատասխան վարչապետի արձագանքի՝ պատգամավորը հստակեցրեց, թե որ օրը որ ժամին է խոսել վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում: