Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում կանցկանցի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 31-ից փետրվարի 14-ը «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում։ Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ընկերական հանդիպում ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն և գավաթակիր, ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Խաղը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-ին, Դուբայում։







































