ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ցեղասպան քաղաքականություն է վարում ույղուրների դեմ: Հայտարարությունն արվել է նոր նախագահական վարչակազմի իշխանության գալուց մեկ օր առաջ:
«Ես եկա այն եզրակացության, որ ՉԺՀ-ն Սինցզյանում ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ է իրականացնում մահմեդական ույղուրների և Սինցզյան նահանգի այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների դեմ», – ասվում է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տեղադրվել է սոցցանցերում: «ՉԺՀ-ն և Կոմունիստական կուսակցությունը պետք է պատասխան տան»: