Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն չի ճանաչում Թուրքիայի հաղթանակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Փարիզի արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի լսարանի առաջ, պատասխանելով արցախյան իրավիճակի մասին հարցին, նշել է, որ պետք է գտնել Արցախի հակամարտության քաղաքական հանգուցալուծումը:

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն իր այդ հայտարարությամբ փաստորեն մերժում է Ադրբեջանի և ՆԱՏՕ անդամ Թուրքիայի այն դիրքորոշումը, թե հակամարտությունն այլևս չկա և Բաքուն պատերազմով փակել է հակամարտության էջը: Ստոլտենբերգի հայտարարությունը փաստացի այն մասին է, որ հակամարտությունը լուծված չէ, այն ունի քաղաքական լուծման անհրաժեշտություն: Մյուս կողմից, այստեղ, իհարկե, հայտարարությունը հարաբերական է, նկատի ունենալով այն, որ պետք է հասկանալ, թե ինչ շեշտադրումներ է պատկերացնում ՆԱՏՕ-ն կամ գլխավոր քարտուղարը քաղաքական հանգուցալուծում ասելով: Այսինքն՝ ներկայիս ստատուս-քվոյի քաղաքական հաստատո՞ւմ, թե՞ քաղաքական միջոցներով ստատուս-քվոյի այս փոփոխության վերափոխում, առնվազն ԼՂԻՄ տարածքի օկուպացված մասերի վերադարձով կամ Արցախի կարգավիճակի որոշումով:

Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն այն կառույցը չէ, որ այդ հարցում ունենա միասնական դիրքորոշում: Օրինակ՝ ՆԱՏՕ անդամ են կարգավիճակի հարց բարձրացնող Ֆրանսիան և Ադրբեջանին աջակցող Թուրքիան: Ըստ այդմ, Ստոլտենբերգի հայտարարությունը անգամ ՆԱՏՕ-ին վերագրելու առումով պատկերը, մեղմ ասած, հարաբերական է: Խորքային առումով, սակայն, կարևոր է, որ անվտանգային ամենահեղինակավոր ռազմա-քաղաքական բլոկի գլխավոր քարտուղարը արձանագրում է խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը, այսինքն` այդպիսով առնվազն չի ճանաչվում այն լուծումը, որ փորձում է ձևավորել կամ ձևակերպել Բաքուն: Միևնույն ժամանակ ակնառու է, որ պատերազմում հաղթել է ՆԱՏՕ անդամ Թուրքիան, իսկ դա նշանակում է, որ այստեղ կա նաև ՆԱՏՕ-ն, առնվազն այնքանով, որքանով դաշինքը գործուն քայլեր չի ձեռնարկել իր անդամին պատերազմից հետո պահելու համար: Միևնույն ժամանակ, այստեղ պատկերը առավել քան պարզ է՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի միջոցով Հյուսիսատլանտյան դաշինքը, մեծ հաշվով, անուղղակի գերակայություն է հաստատում Իրանի և Ռուսաստանի միջակայքում: Մյուս կողմից, որքան էլ Թուրքիայի միջոցով լուծվել է ռազմավարական խնդիր, ՆԱՏՕ-ի համար Թուրքիային, այսպես ասած, մամլիչի տակ պահելը ևս ռազմավարական խնդիր է: Ըստ այդմ, քաղաքական լուծման բացակայությունը այդ իմաստով Անկարային ազդեցության տակ պահելու խաղաքարտ է: Այսինքն՝ մի կողմից չեն խանգարել Թուրքիային, ըստ էության, հաղթել Ռուսաստանին Կովկասում, մյուս կողմից, իհարկե, չեն ճանաչում այդ հաղթանակը՝ Թուրքիային ցույց տալով, որ ինչպես Ադրբեջանն էր առանց Թուրքիայի հայկական զինուժի դեմ ոչինչ, այնպես էլ Թուրքիան Կովկասում ոչինչ է առանց ՆԱՏՕ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում