Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԱԱԾ քննությունը չպետք է սահմանափակվի միայն Պատրոն Դավոյի անձով. զինվորի թափած ամեն մի կաթիլ արյան համար պետք է պատասխան տան

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավո մականունով, որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Այդ մասին ԱԱԾ-ն տեղեկացրել էր «Սիվիլնեթի» գրավոր հարցմանը: Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին: ԱԱԾ-ն ձեռք է բերել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ-ից, սակայն, չեն պատասխանել՝ Պատրոն Դավոն Հայաստանում է, թե արդեն ոչ:

Պաշտպանության նախարարության գնումների մասին բարձրաձայնող, դրանցում առանձնապես խոշոր չափերի չարաշահումների մասին բարձրաձայնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե խոսքը որ քրեական գործի մասին է, բայց մի բանում համոզված է, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը կամ գործերը չպետք է սահմանափակվեն միայն Դավիթ Գալստյանի անձով:

«Քննությունը պետք է մի շարք հարցերի պատասխան տա ու մի շարք անձանց նստեցնի մեղադրյալի աթոռին: Գնումների հետ կապված հարցերը շատ-շատ են: Քննությունը, եթե ընթանա օբյեկտիվ, պետք է պարզի, թե ինչու են D 30 սնարյադների փոխարեն գնվել խոտանված, անհայտ ծագման սնարյադներ, ինչու են «Կորնետ» հրետանային համակարգերը 90 հազար դոլարի փոխարեն գնվել 300 հազար դոլարով: Պետք է պարզվի, թե ինչու է զինվորի սնունդը մի քանի անգամ թանկ եղել նախատեսվածից: Պետք է պարզվի, թե ինչպես է ստացվել, որ 250 դոլարանոց բրոնեժիլետները գնվել են 1300 դոլարով և արդյունքում զինվորի կյանք չեն փրկել: Պետք է պարզել, թե ինչպես է ստացվել, որ թղթի վրա «Կալաշնիկով» ավտոմատի գործարան է բացվել Հայաստանում, իսկ իրականում չկա այն: Պետք է պարզել, թե ինչպես և ով է միտումնավոր տապալել ծրագիրը, որ Հայաստանում փամփուշտ չարտադրվի, այլ դրսից բերվի: Պետք է պարզել, թե ինչու է պատերազմի ժամանակ ՊՆ-ն հրաժարվել ձրի զենքից, որը առաջարկել է «Օրսիսը»՝ որպես դաշնակցի: Ինչպես նաև, թե Դավիթ Տոնոյանը պաշտոնանկությունից մի քանի ժամ առաջ 27 միլիոն դոլարը ուր էր ուզում փոխանցել: Եվ, իհարկե, պարզել, թե ինչպես եղավ, որ պատերազմից հետո, երբ տոնոյաններ ու դավիթգալստյաններ չկան, փամփուշտի գինը կրկին երկու անգամ նվազել է»,- ասաց Սիրունյանը:

Փաստաբանի խոսքերով՝ ԱԱԾ-ի մտքով չպետք է անցնի, որ մյուս գործերի պես այս գործն էլ հարուցի ու չքննի, հետո էլ փակի։ «Չի լինելու նման բան:

Զինվորի թափած ամեն կաթիլ արյան համար իրենք պետք է պատասխան տան: Մենք ԱԱԾ-ին անընդհատ կհիշեցնենք, որ այդ գործերը իրենք պետք է քննեն, մեղավորներին էլ՝ պատժեն: Եվ գուցե այս քննությունը պարզի, թե ինչպես է լինում, որ պաշտպանության արդեն նախկին նախարարն ու իր նախկին տեղակալը քավոր-սանիկ են, ոնց է լինում, որ պաշտպանության նախկին նախարարն ու գնումների պատասխանատուն փեսա-աներձագ են, ոնց է լինում, որ զինդատախազը ՊՆ մեկ այլ պաշտոնյայի հետ բաջանաղներ են: Այս ամենը պետք է պարզվի»,- ընդգծեց Սիրունյանը:

Հիշեցնենք, որ «Օրսիսի» կողմից պատերազմի ժամանակ անվճար զենք առաջարկելու և ՀՀ ՊՆ-ի կողմից այն ձեռք չբերելու դրվագով ևս զինվորական քննչական ծառայությունում հարուցված քրեական գործ կա: Այս գործով, սակայն, դեռևս մեղադրյալներ հայտնի չեն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում