ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին տեսագրել է հրաժեշտի տեսաուղերձը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուր:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեսագրությունը կարող է հրապարակվել հունվարի 19-ին, թեև վերջնական ժամկետները տակավին չեն որոշվել: Նշվում է, որ իր ելույթում Թրամփը թվարկել է, իր կարծիքով, առավել Էական նվաճումները նախագահի պաշտոնում:
Նաև ուղերձում հիշատակվում է «նոր վարչակազմը», սակայն ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի անձնախմբի մասին կարծիքի համատեքստը չի ճշտվում: Բայդենի և ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Քամալա Հարիսի պաշտոնակալությունը նշանակված է հունվարի 20-ին: