Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե համագործակցել է՝ լավ է արել, ապրի ինքը․ Խարազյան

Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԱԱԾ-ի հետ Արարատ Միրզոյանի ենթադրյալ առնչության մասին Միքայել Մինասյանի «բացահայտումների» կապակցությամբ ներկայացնեմ իմ մի քանի դիտարկում։

– Նախ, ԱԱԾ-ը չպետք է հերքի կամ հաստատի իր հետ որևէ մեկի համագործակցության մասին երրորդ կողմի տարածած որևէ նման լուր, անկախ այն բանից՝ այն ճշմարիտ է, թե ոչ։ Սա հատուկ ծառայությունների պրակտիկայի տարրական սկզբունք է։ ԱԱԾ-ը հերքել է Միրզոյանի համագործակցության մասին Մինասյանի հայտարարությունը, մինչդեռ պետք էր ոչ հերքել, ոչ հաստատել։ Այլապես, ԱԱԾ-ին ով ասես կարող է ներքաշել պարզունակ պրովոկացիաների մեջ։

– Երկրորդ, որևէ ժողովրդավարական երկրում այդ երկրի քաղաքացու համար իր երկրի հատուկ ծառայությունների հետ կամավոր համագործակցելը պատվի խնդիր է, և ողջունելի, հատկապես, եթե խոսքն արտաքին հետախուզության մասին է։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Արտաքին հետախուզության համար աշխատում են լավագույններից լավագույնները, և նման առաքելության համար ընտրվելը հպարտության առիթ է, ոչ թե ամաչելու։ Մենք չգիտենք՝ Միրզոյանը համագործակցե՞լ է, թե ոչ, և պետք էլ չէ իմանալ։ Բայց եթե համագործակցել է, ապա լավ է արել։ Ապրի ինքը։

– Երրորդ, սեփական երկրի արտաքին հետախուզության հետ համագործակցող անձի մասին տեղեկատվությունը պետական գաղտնիք է, որն ուղղակիորեն վերաբերում է ծառայության աղբյուրներին ու մեթոդներին։ Այդ տեղեկատվության չարտոնված ձեռքբերումը, ստացումը, փոխանցումը, կամ բացահայտումը քրեորեն պատժելի են, որովհետև վտանգում են ոչ միայն երկրի ազգային անվտանգությունը, այլև այն անձի ապագան, կյանքն ու առողջությունը, ում ինքնությունը բացահայտվել է, ինչպես նրա հետ զանազան շփումների մեջ եղած այլ անձանց ապագան, կյանքն ու առողջությունը, ներառյալ այն օտարերկրյա քաղաքացիների, որոնք թերևս համագործակցել են Հայաստանի հետ, կամ կուլտիվացվել ՀՀ կողմից։ Մինասյանն այս հարցում ակնհայտորեն ինքն իրեն դրել է քրեական լուրջ պատասխանատվության տակ։ Նման պատասխանատվության են ենթակա նաև բոլոր նրանք, ում օգնությամբ տեղեկատվությունը հասել է Մինասյանին։

– Չորրորդ, Մինասյանի հրապարակած տեղեկատվության մեջ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին ոչ մի փաստային նյութ չկա։ Կա միայն մտքի անտրամաբանական ակրոբատիկա։ Մինասյանն ակնհայտորեն իր հրապարակային հայտարարությունն արել է Միրզոյանին վարկաբեկելու համար (Թուրքիայի մասով)։ Սա առաջացնում է defamation-ի կամ զրպարտության պատասխանատվություն։

– Հինգերորդ, եթե նույնիսկ Մինասյանն ինչ-որ հանցավոր ճանապարհով ձեռք է բերել տվյալներ, որոնք առերևույթ ինչ-որ տեղ ինչ-որ աղերս ունեն ճշմարտության ինչ-որ չափի հետ, ապա նա պետք է քաջատեղյակ լինի, որ արտաքին հետախուզության աշխարհը ծուռ հայելիների աշխարհ է․ ուստի, իրեն առերևույթ ակնհայտ թվացող բաները կարող է և ընդհանրապես իրականության հետ կապ չունենան, կամ ունենան այնպիսի կապ, որի ամբողջական պատկերը որևէ մեկին հասու չէ, ու չի կարող լինել։ Ուստի, նրա տեղեկատվական արտահոսքն իր էությամբ չի կարող հավակնել արժանահավատության։

– Վերջապես, մինչ ԱԱԾ-ի հետ Միրզոյանի համագործակցության հանգամանքը, նույնիսկ եթե ճիշտ լինի, ինքնին ոչ մի վատ բան չի ներկայացնում, ապա միևնույն է, որոշ հարցեր է ստեղծում մինչև 2018 թիվն ընդդիմադիր գործունեությամբ նրա զբաղվելու մասին։ Այդ հարցերը, սակայն, ո՛չ իրավական, ո՛չ էլ ազգային անվտանգության դաշտից են, այլ զուտ քաղաքական, քաղաքացիական, բարոյական ու մարդկային։

Ամփոփեմ․ Միքայել Մինասյանը պետք է քրեական պատասխանատվություն կրի Արարատ Միրզոյանի մասին իր տեղեկատվական “արտահոսքի” համար։ Այս խնդրով Արարատ Միրզոյանի գործողությունների մեջ ոչ-իրավական, կամ ազգային անվտանգության հետ կապված որևէ արտառոց խնդիր չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում