Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով՝ գրում է Interfax-ը։
«Ես հակամարմիններ ունեմ, քանի որ վարակված եմ եղել կորոնավիրուսով»,- ասել է նախարարը:
Լավրովը նշել է, որ փորձագետները ամեն դեպքում խորհուրդ են տալիս պատվաստել նրանց, ովքեր հիվանդությունը տարել են թույլ ձևով: Նա շեշտել է, որ խորհրդակցելու է բժիշկների հետ և որոշում կայացնելու: