Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իրատեսական չէր 2020 թվականին ակնկալել ապօրինի գույքի բռնագանձման հայցի որևէ քննություն դատարանում, որովհետև օրենսդրական փաթեթը պետք է ամբողջությամբ ուժի մեջ մտներ սեպտեմբերին, և բացի դրանից` բավական ներառական աշխատանքներ էր ենթադրում: Նմանատիպ հայցերն իրատեսական են 2021 թ. առաջին եռամսյակում»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցի ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: