COVID-19 ախտանիշների ի հայտ գալուց հետո մարդը կարող է վարակիչ մնալ 8-9 օրվա ընթացքում: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա» -ն՝ վկայակոչելով Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչին:
«Վարակիչ լինելու համար պետք է կենդանի վիրուս տարածել: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ հիվանդների մեծ մասը վարակիչ է միայն ախտանիշների ի հայտ գալուց 8-9 օրվա ընթացքում, չնայած ծանր հիվանդների մոտ այս վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել», – նշված է զեկույցում:
Նշվում է, որ ԱՀԿ-ն 14-օրյա կարանտին է խորհուրդ տալիս բոլոր նրանց համար, ովքեր շփում են ունեցել COVID-19-ով հիվանդների հետ:








































