Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված` նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության իրավաչափության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ այս հարցի քննարկումը բացասական եզրակացության է արժանացել ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից այն հիմնավորմամբ, որ ԱԺ-ն այս հարցը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի. «ԱԺ լիազորությունը սահմանված է Սահմանադրությամբ և այլ օրենքներով»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































