Իսպանուհի արձակագիր Աննա Մարիա Մատուտեն դարձել է Սերվանտեսի մրցանակի այս տարվա դափնեկիր: 85-ամյա Աննա Մարիան հայտարարել է, որ «անհավանական երջանիկ է»` ստանալու այս մրցանակը, որի հիմնադրամն այս տարի կազմել է 125,000 եվրո:
Մատուտեի թեմաները նվիրված են կոնֆլիկտներին, իսկ նա համարվում է քաղաքացիական պատերազմին հաջորդած ժամանակաշրջանի լավագույն գրող: Նա 3-րդ կին գրողն է, որը արժանացել է այս մրցանակին: Նրա ամենահայտնի գրքերից են Los Abel (Աբելները), «Զինվորները լացում են գիշերը» և La Trampa-ն, որոնք բոլորը վերաբերում են իսպանական քաղաքացիական պատերազմին: Դրանք թարգմանվել են աշխարհի 23 լեզուներով: Նա հայտնի է նաև որպես երեխաների համար նախատեսված ստեղծագործությունների հեղինակ: