Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նախիջևանը կտրո՞ւմ են Իրանից. Ինչ է պատրաստվում

Իգդիր-Նախիջևան գազամուղը, որի երկարությունը կլինի մոտ 82 կմ, նախատեսվում է կառուցել մինչև տարեվերջ: Դրանով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կհասնի Նախիջևան: Նախագծի մասին հայտնի դարձավ Արցախի դեմ պատերազմից հետո, որի արդյունքներից մեկը Թուրքիայի համար այն էր, որ Անկարան փաստորեն հայտնվեց իրանա-ադրբեջանական սահմանին, առայժմ Արաքսի հյուսիսային ափում: Ինչու առայժմ, որովհետև կան մի շարք հանգամանքներ՝ ենթադրելու կամ եզրակացնելու, որ Թուրքիան ունի լուրջ հավակնություն Արաքսից դեպի հարավ: Դրա վկայություններից մեկն էլ թերևս Իգդիր-Նախիջևան գազամուղի գաղափարն է, որ հայտնվեց պատերազմից հետո, և փաստորեն դրա իրականացման նախատեսվող արագությունը՝ մինչև 2021 թվականի վերջ:

Բանն այն է, որ այդ գազամուղը Նախիջևանը, առնվազն գազամատակարարման իմաստով, կտրելու է Իրանից: Ներկայումս Նախիջևանի գազամատակարարումը իրականացվում է ադրբեջանա-իրանական սվոփ պայմանավորվածությամբ: Այսինքն՝ իրանական գազը գնում է դեպի Նախիջևան այլ խողովակով, իսկ մեկ այլ խողովակով էլ Իրանը դրա դիմաց գազ է ստանում Ադրբեջանից: Ընդ որում, հատկանշական է, որ այս տարիների ընթացքում Բաքուն չի փորձել նախաձեռնել Իրանի տարածքով ուղիղ գազամատակարարման ենթակառուցվածք դեպի Նախիջևան:

Իգդիր-Նախիջևան գազամուղի կառուցումը կնշանակի, որ Ադրբեջանը կստանա դեպի Նախիջևան ուղիղ գազամատակարարում իրականացնելու հնարավորություն, այսպես կոչված՝ ՏԱՆԱՊ գազամուղով: ՏԱՆԱՊ-ը, ինչպես հայտնի է, Եվրամիության գազամատակարարման ծրագիր է, որով ադրբեջանական գազը նախատեսվում է հասցնել Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Ընդ որում, դա ակնհայտորեն նաև ռուսական գազին այլընտրանքային ծրագիր է: Այժմ փաստորեն Թուրքիան ու Բաքուն այլընտրանք են ստեղծում նաև Նախիջևանին Իրանի միջոցով գազամատակարարման համար՝ այդպիսով գնալով առնվազն այդ հարցում Իրանից «անկախանալուն»: Իսկ դա կարևորագույն հարց է՝ հաշվի առնելով էներգետիկայի էական նշանակությունը:

Իսկ թե ինչու է Թուրքիան փորձում «անկախացնել» Նախիջևանը և որոշակի իմաստով նաև՝ Ադրբեջանը Իրանից, թերևս այդքան էլ բարդ չէ եզրակացնել կամ դիտարկել, այդ թվում նաև Իրանի էլիտային, որը մեծ հաշվով լուռ հետևում էր Արցախի դեմ թուրքական գրոհին և իհարկե որոշակիորեն այլ իմաստով ու տրամաբանությամբ, սակայն նաև Արցախը իրենից կտրելուն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում