ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ներկայացվող փոփոխությունների փաթեթը զորակոչից խուսափելը դարձնում է անիմաստ. «Խիստ պատիժներ են նախատեսվում, և հետախուզում է հայտարարվելու: Մենք փաստորեն դրսում մնալու խոչընդոտներ ենք ստեղծում, և իրենք այսպես թե այնպես պետք է վերադառնան Հայաստան կամ ընդհանրապես չպետք է վերադառնան»:
Նրա խոսքով՝ այդ փոփոխություններով հանդերձ տրվում է նաև այլընտրանքային առաջարկ. «Գալիս մուծում են գումարը, որը պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձի համամասնությամբ է, կամ դառնում են պայմանագրային զինծառայող, որից հետո պետությունը վճարում է ծառայության համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































