Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հեղափոխության հավաքականը՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ

Մամուլում հրապարակվում են տեղեկություններ, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունն առաջիկայում կարող են լքել այլ պատգամավորներ: 88 պատգամավոր ունեցող խմբակցությունը լքել է 7 պատգամավոր, որոնցից երկուսը վայր են դրել մանդատը: «Իմ քայլը» խմբակցությունը հեղափոխական հավաքական էր, ձևավորվել էր ըստ էության այդ տրամաբանությամբ, իհարկե հաշվի առնելով նաև զուտ քաղաքական շահերի մի շարք հանգամանքներ:

Այն, որ քաղաքական իրադարձությունների ծավալմանը զուգահեռ խմբակցության ներսում առաջանում են բաժանարար գծեր, միանգամայն բնական է, ինչպես որ տրամաբանական ու օրինաչափ է, որ պատերազմում ծանր պարտությունից և տարածքային կորուստներից հետո կարող են լինել խմբակցությունը թողնող պատգամավորներ: Միաժամանակ, ակնառու է նաև, որ այդ ուղղությամբ աշխույժ աշխատում է արմատական ընդդիմությունը, որը փորձում է կառավարող մեծամասնության պատգամավորների համար առաջացնել հոգեբանական ճնշում, այդպիսով նրանց կտրելով մեծամասնությունից և փորձելով խորհրդարանում ստանալ այսպես ասած՝ հակառակ մեծամասնություն:

Դրա նպատակը վարչապետի անվստահության հասնելն ու վարչապետի սեփական թեկնածուն անցկացնելն է: Սակայն պետք է նկատել, որ արմատական մեծամասնությունը մի շարք պատճառներով մոտ չէ այդ նպատակին և, թերևս, խիստ փոքր է մոտենալու հավանականությունը:

Այդուհանդերձ, կառավարող մեծամասնության մեջ տեղի ունեցող գործընթացը բնական է, այդ թվում նաև հենց մեծամասնության վերնախավի մտադրության ծիրում: Խոսքը արտահերթ ընտրության մասին է, որի վերաբերյալ արտահայտվել է նաև «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Միանգամայն հասկանալի է, որ արտահերթ ընտրության գործընթացը Հայաստանում տեղի է ունենալու բոլորովին այլ, հիմնավորապես տարբեր քաղաքական տրամաբանություն և հանրային հոգեբանություն ունեցող միջավայրում: Իհարկե, դարձյալ մեծ է հավանականությունը, որ առանցքային դիմակայությունը լինելու է այսպես ասած՝ նոր և նախկին իշխանությունների միջև՝ լայն իմաստով: Սակայն այդ պարագայում անգամ միջավայրն ու իրադարձությունների զարգացման հոգեբանությունը լինելու է բացարձակապես այլ, ինչի համար էական նշանակություն ունի երկու հանգամանք: Նախ՝ այլևս հեղափոխական էյֆորիայի փուլ չէ, և երկրորդ՝ երկիրը արտահերթ ընտրության է գնում ռազմական ծանրագույն պարտությունից հետո, ինչն իր հետքն է թողնում թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի վրա, փոխադարձ ընկալումների վրա: Այս պայմաններում, հեղափոխական հավաքականությամբ ձևավորված մեծամասնությունը օբյեկտիվորեն կանգնում է ժամանակավրեպության խնդրի առաջ:

Անգամ նախկին իշխանության դեմ, այսպես ասած, կռիվ տալը պահանջելու է բոլորովին այլ բովանդակություն և անգամ փաթեթավորում, որովհետև այդ կռիվն արդեն տեղի է ունենալու արտաքին թշնամու դեմ կռիվը տանուլ տված լինելու պայմաններում: Թեև «Իմ քայլը» մեծամասնությունը պատերազմից հետո առավելապես լուռ է, չի կատարում իր գլխավոր գործառույթներից մեկը՝ քաղաքական քննարկումներ, քաղաքական խոսք, ու թեև երբեք չի էլ կատարել դա, այդուհանդերձ, առկա իրողությունները անշուշտ թողնում են իրենց ազդեցությունը նաև «Իմ քայլի» պատգամավորների վրա: Ըստ այդմ, նրանք պատկերացնում են, որ արտահերթ ընտրությանն ընդառաջ պահանջվելու է բոլորովին այլ փաթեթավորում, հավաքականության փոխարեն: Ավելին, պահանջվելու է թերևս հենց թիմ, իսկ դա այլ կատեգորիա է: Ըստ այդմ, անձնական հեռանկարի հետ կապված մոտիվները սկսում են ավելի ու ավելի գերակայել պատգամավորների մտորումներում, ինչը, իր հերթին ավելանալով ընդդիմության ստեղծած հոգեբանական ճնշման ալիքին, բարձրացնում է մեծամասնությունը թողնելու հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում