ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մտահոգված է Վաշինգտոնում բռնության հավանական բռնկումով`նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին, հայտարարել է գերատսսչության ղեկավար Քրիստոֆեր Ռեյը, հաղորդում է Reuters- ը:
Մասնավորապես, Ռեյը ասել է, որ բյուրոն մեծ թվով առցանց քննարկումներ է արձանագրում հնարավոր իրադարձությունների վերաբերյալ, որոնք սպառնում են երդմնակալությանը:
Ընտրված պետության ղեկավար Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:









































