Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Այս մասին նա հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ բարդ ընտրություն կատարել: Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշել եմ հրաժարական տալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նա նման որոշում է կայացրել Կենտրոնամետ կուսակցության վարչության և խմբակցության, ինչպես նաև գործընկերների հետ խորհրդակցելուց հետո:
Ըստ Ռատասի, խնդրի լուծման մի քանի տարբերակներ են առաջարկվել, բայց միայն մեկն է ճիշտ եղել:
Էստոնիայում կոռուպցիոն սկանդալը կապված է անշարժ գույքի կառուցապատող Porto Franco ընկերությանը պետական վարկ տրամադրելու հետ: