Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Գերիների հարցով Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը, Հայաստանը պետք է կոմունիկացվի

Միջազգային իրավունքի տեսանկյունից ամեն ինչ հստակ է. Ադրբեջանը պարտավորվածություն ունի հնարավորինս շուտ վերադարձնել գերեվարված անձանց: Գերիների վերադարձի արհեստական ձգձգումը, ամենայն հավանականությամբ որակվելու է որպես այդ անձանց իրավունքների խախտում Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:

«Մենք գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հետ, որոնք պահանջում են հակամարտության ավարտից հետո անհապաղ վերադարձնել գերեվարված անձանց: Բայց Ադրբեջանը փորձում է տարբեր ստրատեգիաներ առաջ քաշել առ այն, որ գերեվարված անձանց մի մասը ոչ թե ռազմագերի են, այլ «հանցավոր արաք գործած, ընդհուպ մինչև Ադրբեջանի հպատակ քաղաքացիներ», ինչն անհեթեթ է: Անհեթեթ է նաև հակամարտությունից հետո գերեվարված անձանց մասով նման արգումենտացիան, Ադրբեջանը ուղիղ կերպով խախտում է մարդու իրավունքները, նաև միշազգային մարդասիրական իրավունքը:
Ցավալի է, որ այս խնդիրը գործնական լուծում չի ստանում: Իհարկե իրավունքի շրջանակներում հարկադրման մեխանիզմները շատ քիչ են և դանդաղ են ընթանում, և Ադրբեջանը օգտվում է դրանից և ժամանակից»,- նշեց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են. «Լավ տեսանելի է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի աշխաանքը, նրա գրասենյակի գործողությունները սկսվել են պատերազմի առաջին օրվանից և շարունակվում են, փաստաբանական խմբերի կողմից ներկայացվել են դիմումներ իրավունքների խախտման վերաբերյալ, բնականաբար այդ գործընթացներն ամբողջությամբ չեն հանրայնացվում, բայց դրանք շարունակվում են, կատարվում է առավելագույնը»:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների գծով չկա միջպետական դատական ատյան, որին կարելի է դիմել առանց երկու պետությունների միջև համաձայնության:
Մենք մեկ քայլ տեսանք՝ ՀՀ ԱԳՆ-ն գրություն ուղարկեց Ադրբեջանի ԱԳՆ-ին, որում պահանջ էր ներկայացնում դադարեցնել խտրականության բոլոր ձևերի արգելման մասին կոնվենցիայով մատնանշված խախտումները: Դա թույլ է տալիս բանակցություններ վարել և ձախողման դեպքում, իսկ ձախողումը միանշանակ լինելու է, դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Այստեղ խոսքը նաև ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վարքագծի մասին է՝ վերաբերում է և՛ վերադարձի ժամկետներին, և՛ նրանց հանդեպ վերաբերմունքին»,- նշեց Խզմալյանը՝ հավելելով, որ Հայասատնի կողմից պետք է ակտիվ քայլեր ձեռնարկվեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում