Հոլիվուդյան հայտնի դերասան Չակ Նորիսը մասնակցել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության նպատակով կազմակերպված հանրահավաքին: Մարտարվեստի վարպետը, իբր, լուսանկարվել է Կապիտոլիումի գրոհի մասնակիցներից մեկի՝ Մեթ Բլեդսոյի հետ:
Twitter-ում այդ լուսանկարի հայտնվելուց հետո օգտատերերը քննադատության են ենթարկել դերասանին. ոմանք նրան նացիստ են անվանել:
Նրանք նաև կոչ են արել վերջապես խոստովանել, որ «Չակ Նորիսը երբեք էլ լավը չի եղել»:
Ավելի ուշ Twitter-ի օգտատերերը կասկածել են, որ լուսանկարում իսկապես ամերիկյան մարտաֆիլմերի լեգենդն է: «Կարծում եմ, դա նմանակող է»,- նշել է օգտատերերից մեկը:










































