Monday, 13 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

Մոսկվայում հայկական կողմի համար նվաստացուցիչ վիճակ էր․ Ռուսաստանն ու Արդբեջանը ստացան ինչ իրենց պետք էր

«Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ այնտեղ հանդիպում են երկու հաղթողներ և մեկ պարտվող կողմ: Հայաստանի վարչապետի ճնշված կեցվածքը, իհարկե, հասկանալի էր, և այնպես չէ, որ եթե նրա փոխարեն ուրիշը բանակցեր Հայաստանի անունից, այլ էր լինելու, որովհետև նա էլ էր ստիպված լինելու բանակցել՝ հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրողությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը:

Նրա խոսքով, սակայն, պարտված, ջախջախված, նվաստացած ղեկավարը զուտ հոգեբանորեն, բնականաբար, չէր կարողանալու բանակցել. «Դա ցույց տվեց նաև ստորագրված փաստաթուղթը, որովհետև Ռուսաստանն ու Ադրբեջանը ստացան այն, ինչ իրենց պետք էր, իսկ ինչ հետաքրքրում էր հայկական կողմին, բնականաբար հայկական կողմը չստացավ: Գերիների և անհետ կորածների հարցը, ինչքան հասկացա, նույնիսկ լրջորեն չի էլ քննարկվել, հարցին անդրադարձել են իմիջիայլոց: Այդ ծանր, նվաստացուցիչ վիճակը պատերազմի արդյունքն էր»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց հայերի կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, քաղաքագետն ասաց. «Երևույթն իհարկե տհաճ էր. այն, ինչ կարելի է անել Հայաստանի ներսում, չի կարելի անել դրսում, որովհետև ամեն դեպքում այդ մարդը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Չէր կարելի ամբողջ աշխարհի աչքի առջև առանց այն էլ նման ծանր վիճակում հայտնված երկրի ղեկավարին ավելի նվաստացնել, ավելի թուլացնել, որ ավելի խղճուկ դիրքերից հանդես գա»:

Մեր զրուցակիցը չի կարծում, թե այդ ակցիան Ռուսաստանի իշխանություններն էին կազմակերպել. «Հնարավոր է, որ կազմակերպել էին տեղի հայ համայնքի ինչ-որ ներկայացուցիչներ Հայաստանի ընդդիմադիր շրջանակների հետ համագործակցությամբ»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում