Լիբանանի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ երկրում COVID-19-ի բռնկման պատճառով: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հատուկ ռեժիմի գործողության ժամկետը կարող է երկարացվել՝ կախված համաճարակաբանական իրավիճակից:
Մոտ ապագայում երկիրը կշարունակի միջազգային չվերթներ ընդունել, բայց բոլոր նոր ժամանողները ստիպված կլինեն մեկ շաբաթ կարանտին պահպանել:









































