Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դիվանագիտական տապալում․ Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա առանց գերիների

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ, ինչպես արդեն հայտնի է պաշտոնապես, տեղի ունեցավ հանդիպում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով: Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է այն օրակարգի մասին, որով Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա: Ըստ այդմ՝ օրակարգում են գերիների և անհետ կորածների հետ կապված հարցերը, որոնք առաջնահերթություն են Երևանի համար, և հարցեր տնտեսական գործակցության՝ մասնավորապես ռեգիոնալ հաղորդուղիների բացման հետ կապված: Եռակողմ հանդիպումն ավարտվել է, հնչել են հայտարարություններ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մոսկովյան եռակողմ հանդիպման վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը և վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը:

«Կար հարց, որն ընդհանուր հետաքրքրություն էր ներկայացնում, դա ճանապարհների ապաշրջափակումն էր և բավականին սպասելի էր, որ այդ հարցը այսօր ստանալու է քաղաքական լուծում, ինչը և տեղի ունեցավ, բայց այլ հարցեր ևս կային՝ շահերի հակասությունների վերաբերյալ, որոնց լուծում չտրվեց: Իմ ընկալմամբ՝ Փաշինյանը գնում էր Մոսկվա, ակնկալելով, որ կլուծվի գերիների հարցը, դա չստացվեց: Իմ կարծիքով՝ բանակցությունների տապալում է այն, որ գերիների հարցը չի լուծվել: Մշուշոտ է դառնում գերիների ճակատագիրը»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաև հավելեց. «Կարող ենք արձանագրել, որ այլևս անցյալում են «Մեղրիի միջանցք», Մեղրիի ճանապարհին հատուկ կարգավիճակ տալու մասին  հարցերը»:

Հայկ Սահակյանը նկատեց, որ երեք պետության ղեկավարները երեք տարբեր օրակարգով էին եկել հանդիպմանը: «Սեղանին դրված հարցերը, որոնք քննարկվելու էին, ծավալուն են և բազմաշերտ, և ըստ էության, համաձայնության չեն եկել: Գերիների հարցով հայկական կողմը չի կարողացել ճնշում գործադրել»:

«Եռակողմ այս հանդիպումից հետո դեռևս Ղարաբաղյան կծիկը հանգուցալուծված չէ: Ղարաբաղյան կծիկը 44-օրյա պատերազմից հետո ավելի է խճճվել: Բարդ իրավիճակում ենք հայտնվել, բայց նաև կա հույս: Հայտարարության 4 կետերն էլ վերաբերում են կոմունիկացիաներին, այլ հարցեր չեն քննարվել: Դրանք այն հարցեր են, որոնց շուրջ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ունեն կոնսենսուս: Եվ նորից ավելի կարևոր հարցերը, որոնց շուրջ չկա կոնսենսուս, մղվում են երկրորդ պլան՝ կարևոր հարցերից են Ացախի կարգավիճակի և ստատուս քվոյի հարցերը: Ռուսաստանը փորձում է առաջ գնալ՝ նույնիսկ այս հայտարարությամբ, նաև փորձելով ցույց տալ, որ ձեռքը պահում է պուլսի վրա: Պուտինը շտապում է և փորձում է միանձնյա խաղալ՝ զերծ պահելով ԱՄՆ-ին, Ֆրանսիայի և նույնիսկ Թուրքիային»,- նշեց Դավիթ Ստեփանյանը:

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ հստակ է, որ կգործարկվի երկաթգծային հաղորդակցությունը. «Բայց միարժեք չի կարելի ասել՝ դա լավ է, թե վատ»:

Հայկ Սահակյանի կարծիքով՝ տնտեսական կոմունիկացիաները բացվելու դեպքում միանշանակ ավելի շատ շահելու են Ադրբեջանն ու Թուրքիան, քան թե Հայաստանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում