Թեհրանը միջնորդություն է ուղարկել Ինտերպոլին՝ ձերբակալելու համար չորս անձանց՝ կապված 2020 թվականի նոյեմբերին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ: Այդ մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը ՝ հղում անելով Իրանի իշխանություններին:
«Ինտերպոլին հարցում է ուղարկված՝ «կարմիր ծանուցագիր» տալու չորս անձանց համար, ովքեր մեղադրվում են Ֆահրիզադեի սպանության համար», – գործակալությունը մեջբերում է Իրանի ոստիկանության խոսնակ Մեհդի Հաջիանպի խոսքերը: