Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վաշինգտոնում Կապիտոլիումի գրոհից հետո, ամերիկացիներին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել և պաշտպանել ժողովրդավարական արժեքները, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես նահանգի իշխանություններին և ողջ բնակչությանը կոչ եմ անում պահպանել պատասխանատվության բարձր զգացումը՝ կրքերը մեղմելու, ազգային հաշտեցմանը նպաստելու և ամերիկյան հասարակության մեջ արմատավորված ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար»,- ասել է քահանայապետը:
Հռոմի պապը շեշտել է, որ աղոթում է ցույցերի ժամանակ զոհվածների համար: