Ղրղզստանի նախագահի ընտրությունների առաջին փուլում 76.87 տոկոս ձայնով հաղթում է երկրի վարչապետ Սադիր Ժապարովը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հրապարակել է երկրի ԿԸՀ-ն ընտրատեղամասերից ստացված տվյալների 51.01 տոկոսի մշակումից հետո:
Երկրի ԿԸՀ տվյալներով՝ նրան ամենամոտ գտնվող մրցակիցը՝ Ադախան Մադումարովը ստանում է ձայների 6 տոկոսից փոքր-ինչ ավելին:
Ղրղզստանում քվեարկում են նաև կառավարման ձև փոփոխության համար: Կառավարման նախագահական ձևաչափին հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ընտրողների 74.75 տոկոսը, խորհրդարանականին՝ 10.14 տոկոսը, երկու տարբերակներին դեմ՝ 4,01 տոկոսը:









































