Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Մեր տնտեսությունը անորոշ ծանր վիճակում է. հետևանքները դեռ կտեսնենք այս տարի

Ըստ Համաշխարհային բանկի՝ 2020 թվականը Հայաստանը փակել է 8 տոկոս տնտեսական անկմամբ, սակայն ՀԲ զեկույցից պարզ է դառնում, որ 2021 թվականին հայաստանյան տնտեսությունը վերականգնման շանսեր ունի. ՀԲ կանխատեսմամբ՝ Հայաստանում 2021թ. տնտեսական աճը կգերազանցի 3 տոկոսը: Այս առնչությամբ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գալիք տարվա հետ կապված անորոշությունը շատ ավելի մեծ է. «Համենայնդեպս ես չեմ տեսնում պատճառն ու տեղը, որ տնտեսական աճ ընդհանրապես տեղի է ունենալու: Մենք բախվել ենք բավականին մեծ խնդիրների, և դեռ հայտնի չէ, թե մենք արդյոք ի վիճակի կլինե՞նք նման ցուցանիշ ապահովելու»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ տնտեսությունը անորոշ ծանր վիճակում է. «2020 թվականի վրա ազդել է միայն համավարակը, իսկ պատերազմի հետևանքները մենք դեռ չենք տեսել, այդ հետևանքները դեռ կտեսնենք 2021 թվականին, թեև դրանց բացասական հետևանքներն արդեն նկատելի են: Չմոռանանք նաև, որ համավարակի խնդիրներն էլ դեռ ավարտված չեն. աշխարհում այդ առումով անորոշություն է»:

Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ Հայաստանը բախվել է երկու տեսակի խնդիրների. «Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջը եղած շրջանները ըստ էության կարծես կամաց-կամաց ներառվում էին Հայաստանի տնտեսական համակարգի մեջ: Օրինակ՝ Ղարաբաղից էլեկտրաէներգիա էր ներմուծվում Հայաստան, մի բան, որն այսօր չի կարող տեղի ունենալ: Խնդիրները բազմաթիվ են, պետք է դնել հատ-հատ ռիսկերը գնահատել և նաև լուծումներ առաջարկել: Կտրուկ պետք է ակտիվանա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը, որովհետև մենք բարդ վիճակում ենք գտնվում»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում